«Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները: Հյուրանոցում առկա է բացօթյա լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա, սեղանի թենիս, Wi-Fi և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից գործում է մանկական խաղահրապարակ՝ տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում գտնվում է հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:

ԳՐՈՂՆԵՐԻ ՏՈՒՆ