Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի անմիջական հարեւանությամբ է գտնվում 2006 թվականի հունվարից գործող «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: Հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով կառուցված երեք հարկանի այս շինությունը աչքի է ընկնում թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ ներքին ինտերիերի ինքնատիպ լուծումներով: Օգտագործվող տեխնիկական սարքավորումներն ու սարքերը, հյուրերի սպասարկման ողջ գործընթացը, մատուցվող ծառայությունների ծավալն ու որակը համապատասխանում են պետական եւ միջազգային նորմերին ու ստանդարտներին: 34 հարմարավետ համարներից յուրաքանչյուրը ունի արբանյակային հեռուստատեսություն, Wi-Fi ինտերնետ, միջազգային հեռախոսակապ:

«Կեչառիս»