«Ալպինա» հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքում՝ Ծաղկաձորում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ է, հեռավորությունը Երևանից՝ 55 կմ, իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից` 70 կմ: Այստեղ Դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, ոգեշնչվել շրջապատող գեղեցկությամբ, վայելել բյուրեղյա օդը: Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ հանգստյան տունը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Պարզապես զբոսնելով Ձեր մտերիմների հետ՝ Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ:

Ալպինա հյուրանոց