«Ալիք» հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքի սկզբնամասում` ճոպանուղուց 2.5 կմ հեռավորության վրա:
Իր երկու հեկտար ընդհանուր տարածքով և բացառիկ բնության տեսարաններով «Ալիք» հանգստյան տունն առանձնանում է Ծաղկաձորի մյուս հյուրանոցներից և հանգստյան տներից: Այն բաղկացած է 2 հիմնական մասնաշենքերից և քոթեջներից: Անմիջապես հարևանությամբ գեղեցիկ անտառն է, որը միանգամայն անվտանգ է և զուրկ վայրի կենդանիներից: Այնտեղ կարելի է զբոսնել կամ ուղղակի վայելել հանգիստը բացատներից մեկում: Ձմռանն անտառն ունի իր յուրօրինակ գեղեցկությունը, իսկ լանջը վերածվում է իսկական սահադաշտի:
Հյուրանոցն ունի ստանդարտ, կիսալյուքս, լյուքս համարներ և քոթեջներ, որոնք հարմար են թե զույգերի, թե մեծ ընտանիքների համար: Հյուրանոցի համարները կահավորված են ժամանակակից ոճով, բոլոր համարներն ունեն հեռուստացույց, հեռախոս` ելքային զանգերի հնարավորությամբ, սառնարան, սանհանգույց և լոգարան:
Հանգստյան տան տարածքում գործում է «Սոֆյա» ռեստորանը: Այստեղ կարելի է սնվել կոմպլեքս սնունդով կամ պատվիրել փորձառու խոհարարների պատրաստած համեղ ուտեստները: Ռեստորանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, նշվում են բոլոր ազգային տոները` իրենց առանձնահատկություններով:
Ալիք հանգստյան տուն
Ծառայություններ
<<Ալիք>> հանգստյան տուն հյուրանոցաային ծարայությունների գնացուցակը