Քեֆիլյան hյուրանոցը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10կմ հեռավորության վրա։ Հյուրանոցի տեղադիրքը իդեալական է` պայմանավորված գյուղում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և վանքերով: Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբեդ գետի կիրճ և 1233թ. կառուցված Դսեվանք ամրոց: Այստեղ է նաև Հաղպատի վանքը, որը հայ միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ նմուշ է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ՝ համալրված անհրաժեշտ պարագաներով լիարժեք հանգստի համար:

Քեֆիլյան hյուրանոց