Գայանե հյուրանոցը գտնվում է Հաղպատ գյուղում: Այստեղ է նաև Հաղպատի վանքը, որը հայ միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ նմուշ է: Հյուրանոցի պատուհաններից բացվում է տեսարան դեպի Լոռվա ձորը և միշտ ձյունապատ Լալվարի սարը: Հյուրանոցը բաղկացած է եռահարկ շենքից և առանձին 4 քոթեջներից: Այստեղ առաջարկում են մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև առանձին խոհանոց և բար: Համարները լիովին կահավորված են և ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Հյուրանոցն ունի ավտոկայանատեղի, լվացքատուն, բացօթյա սրճարան-բար, բացօթյա լողավազան, բիլիարդ, շախմատի խաղատախտակ :

Գայանե հյուրանոց Հաղպատ