«Օլիմպիա» առողջարանը տեղակայված է Ջերմուկ քաղաքի կենտրոնում, գեղատեսիլ այգու և հանքային ջրերի ըմպելասրահի հարևանությամբ: Առողջարանի ներքին հարդարումն արված է դասական ոճի մեջ` մարմարե հատակը, կաղնե փայտասալիկները, փորագրված կեղծելուները, բյուրեղապակյա ջահերն ու գեղեցիկ գորգերը ստեղծում են ջերմ և հյուրընկալ մթնոլորտ: Հաճախորդները կարող են օգտվել հյուրանոցում գործող ռեստորանի, բարի, շոգեբաղնիքի, բիլիարդի և սեղանի թենիսի սրահների, կոնֆերանսների դահլիճի, մանկական խաղահրապարակի, մերսման և գեղեցկության սրահների, ինչպես նաև բժշկական սենյակների ծառայություններից: «Օլիմպիա» բժշկական կենտրոնում հաջողությամբ կիրառվում են ժամանակակից կուրորտոլոգիայի և ֆիզեոթերապիայի ոլորտում ընդունված վերջին տեխնոլոգիաները: Հյուրանոցի հաճախորդները կարող են անցնել բժշկական հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, ստանալ համապատասխան բուժում: Հյուրանոցի սենյակները պատկանում են էկոնոմ և բիզնես դասերին, և յուրաքանչյուրն ապահովված է հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Ջերմուկ Օլիմպիա Առողջարան