Անուշ հյուրանոցը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում`Օլիմպիա առողջարանի հարևանությամբ: Հյուրանոցից հիանալի տեսարան է բացվում դեպի Ջերմուկի տաք ջրեր: Հյուրանոցը հյուրերին տրամադրում է հարմարավետ սենյակներ՝ լիարժեք հանգստի և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Ջերմուկի մոտակա գեղատեսիլ վայրեր:

Անուշ հյուրանոց