Նորաբաց «Ցենտրալ» հանգստյան տունը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում` «Արմենիա» և «Օլիմպիա» առողջարանների հարևանությամբ: Նրա շրջակայքում է գտնվում ըմպելասրահը, արհեստական ջրամբարը, իսկ քաղաքի խորհրդանիշ համարվող «եղնիկը» վերևից իր հովանու ներքո է պահում հանգստյան տունը: Հյուրատան դիրքը հնարավորություն է տալիս զմայլվել Ջերմուկ քաղաքի ամբողջ գեղեցկությամբ: Այն նորակառույց շինություն է, որն իր ճարտարապետական գեղեցիկ լուծումներով կհիացնի բոլորին:

«Ցենտրալ» հանգստյան տուն