Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում, մայրաքաղաք Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Այստեղ հյուրերը հնարավորություն կունենան վայելել լեռնային մաքուր օդը, այցելել մշակութային կոթողներ, և վերջապես բուժվել հանքային ջրերով: Առողջարանային քաղաքի այցեքարտը և խորհրդանիշը հանքային ջրերի ընպելասրահն է: Քիմիական բաղադրությամբ Ջերմուկի հանքային ջուրը նման է Կարլսբադի, Շպրուդելի և Կարլովի Վարիի հանքային ջրերին: “Նաիրի” հյուրանոցը գտնվում է Ջերմուկում, Արփա գետի կիրճին մոտ վայրում: Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ կահույքով և հարմարություններով: Դրանցից շատերն ունեն հիասքանչ տեսարան դեպի կիրճ: Ռեստորանի խոհարարները առաջարկում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ: Հասցե` Վայոց ձորի մ., ք. Ջերմուկ, փ. Մյասնիկյան 7/1

Նաիրի հյուրանոց