Ջերմուկը Հայաստանում բուժման և հանգստի ամենանպատակահարմար վայրերից մեկն է: Այս կուրորտի հիմնական բուժիչ գործոնը հանքային ջուրն է՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կիրառությամբ: Ջերմուկի հանքային ջուրն ունի բարդ բաղադրություն: Այն նեռշրառում է ածխաթթու գազ, հիդրոկարբոնատներ, սուլֆատ, քլոր, նատրիում, կալիում, կալցիում, բրոմ, մագնեզիում: Բժիշկ-կուրորտաբանները պնդում են, որ Ջերմուկի ջուրն օգտակար է բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: «Արարատ» մոր և մանկան առողջարանը գործում է Ջերմուկում: Վերջինս համարվում է կուրորտի լավագույն բուժական կենտրոններից մեկը: Այստեղ առաջարկում են լոգարանային, թերապևտիկ, մերսման և այլ սրահներ: Առողջարանում հաջողությամբ բուժվում են աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների, հենաշարժիչ համակարգի, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ: Արդյունավետ բուժում են նյութափոխանակության խանգարումը, նևրոզները և սթրեսները:

Ջերմուկ Արարատ Առողջարան