Գորիսի «ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրի հյուրընկալ անձնակազմը ուրախ է ողջունել բոլոր հյուրերին, ովքեր այցելել են Հայաստան և ընտրել մեր հյուրանոցը։ Մենք սիրով կապահովենք ջերմ ընդունելություն և բարձրակարգ սպասարկում ցանկացած ժամանակ ու կդարձնենք Ձեր հանգիստն անմոռանալի։ «ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրի նորակառույց 5 հարկանի շենքն ունի ժամանակակից հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։ Ինտերյերի յուրահատուկ դիզայնը ստեղծում է հիանալի միջավայր լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։ Նրբաճաշակ ձևավորումը, հանգիստ մթնոլորտը և ժամանակակից հարմարությունները համապատասխանում են ինչպես հանգստացողների, այնպես էլ գործարարների պահանջներին։ «ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրն առաջարկում է 40 հարմարավետ համարներ` ստանդարտից մինչև շքեղ, կահավորված տարբեր ճաշակների համապատասխանող նրբաոճ կահույքով։ Սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի գեղատեսիլ Գորիս։ Յուրաքանչյուր սենյակ ունի լիարժեք կահավորված լողասենյակ, LCD հեռուստացույց` կաբելային կապով, wi-fi անվճար ինտերնետային կապ, գրասեղան, հեռախոս, մինի-բար, սեյֆ, թեյնիկ և բաժակներ։ Ամբողջ շենքում գործում է օդափոխության համակարգ։ Հյուրանոցն ունի առանձին կաթսայատուն, լվացքատուն, ավտոկայանատեղ։ Շենքի ներսում կա վերելակ: Ամբողջ համալիրում հասանելի է անվճար wi-fi կապ։ Մենք կազմակերպում ենք շրջագայություններ ձեր նախընտրած ուղղություններով։ Այդ նպատակով հյուրանոցի տրամադրության տակ են 13 տեղանոց միկրոավտոբուս, 6 տեղանոց մեքենաներ և հմուտ վարորդներ, որոնց հետ կարող եք ճանապարհորդել ապահով և անվտանգ։

ԴԻԱՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ