«Լարա» հյուրանոցը տեղակայված է Գորիսի հարավում: Հյուրանոցը տրամադրում է 30 համար՝ ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Այստեղ անում են ամեն ինչ ձեր հանգիստը հաճելի դարձնելու համար՝ բարձրակարգ սպասարկում, ժամանակակից նրբաոճ ինտերիեր, հարմարավետ համարներ: Մոտակայքում կան բազում տեսարժան վայրեր: Գորիսը, խորհրդային տարիներին էլ, եղել է զբոսաշրջության հանգրվաններից: Այսօր, նաև ի շնորհիվ աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևի ճոպանուղու, Գորիսը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն:

ԼԱՐԱ հյուրանոց