«Հաղարծին» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում: Այցելելով այս համալիրը Դուք կարող եք գտնել Ձեզ հոգեհարազատ վայրեր ու գողտրիկ անկյուններ, տեսնել ու զգալ ազգային մշակութային, հոգևոր անանց արժեքներ, համտեսել հայկական համադամ խորտիկներ, անցկացնել Ձեր հանգիստը նորաստեղծ համալիրում, որտեղ Ձեզ կդիմավորեն համալիրի բարեհամբույր սպասարկող անձնակազմը: Հյուրանոցային համալիրում կարող եք գտնել զվարճանքների բավականին մեծ ընտրանի: Հանգստանալով Դիլիջանի Հաղարծին հյուրանոցում հնարավորություն կունենաք օգտվելու հյուրանոցի լողավազանից, ռուսական և ֆինական բաղնիքներից, մարզասրահից, բիլիարդից, սեղանի թենիսից, նիստերի դահլիճից, հյուրանոցի բարձրակարգ ռեստորանից և այլն: Հյուրանոցում կա նաև մանկական խաղահրապարակ, որտեղ Ձեր մանուկները կարող են հաճելի ժամանակ անցկացնել:

ՀԱՂԱՐԾԻՆ