«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը:
Արզնիում կլիման ցամաքային է, ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C), ամառը՝ հաճելիորեն զով (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C), աշունը տաք է ու երկարատև:
Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին: Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:
Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը:
«Արզնի առողջարան»
Ծառայություններ
Գնի մեջ ներառված է 3 անգամյա սնունդ / շվեդական սեղան / և բոլոր տեսակի
բուժական պրոցեդուրաները : 1օրվաարժեքը ( ՀՀ ԴՐԱՄ)
NN
ՍԵՆՅԱԿԻ ՏԵՍԱԿԸ
Հուն-
վար
Փետրվար -Ապրիլ
Մայիս –Սեպտեմբեր
Հոկտեմ-բեր
Նոյեբեր –Դեկտեմբեր
11
ՍՏԱՆԴԱՐՏ ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՍԵՆՅԱԿ,
44000
35000
44000
40000
35000
11.1
ՀԱՎԵԼՅԱԼՄԱՀՃԱԿԱԼ
17000
13000
17000
15000
13000
11.2
ՄԵԿ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆԴԱՐՏԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
30000
24000
30000
27000
24000
22
ԿԻՍԱԼՅՈՒՔՍ ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՍԵՆՅԱԿ
54000
43000
54000
48000
43000
22.1
ՄԵԿ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՍԱԼՅՈՒՔՍԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
35000
28000
35000
31000
28000
33
ԼՅՈՒՔՍ ԵՐԿՏԵՂԱՆՈՑ ՍԵՆՅԱԿ
58000
46000
58000
52000
46000
33.1
ՄԵԿ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԼՅՈՒՔՍԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
40000
32000
40000
36000
32000
Մինչև 3 տարեկան երեխաներից գումար չի գանձվում .
4 – 8 /ներառյալ / տարեկան երեխաների դեպքում - 8000 դրամ
9 – 14 /ներառյալ / տարեկան երեխաների դեպքում - 11000 դրամ
Առանց կեցության առողջարանային բուժման մեկ օրվա արժեքը
սնունդով և սենյակով - 15 000 դրամ / միայն ցածր սեզոնին /
Առանց կեցության և սննդի առողջարանային բուժման մեկ օրվա արժեքը - 8000 դ.