«Պարկ Արցախ»-ը գտնվում է Ստեփանակերտում: Հյուրանոցը լիովին վերանորոգված է, զարմացնում է յուրօրինակ ճարտարապետությամբ: Այստեղ համադրվում են արդիական հարմարավետությունը և հին ավանդույթները: Հյուրանոցի համարներում առկա են անհրաժեշտ բոլոր պարագաները ձեր հանգիստն անմոռանալի դարձնելու համար: Հյուրանոցի տարածքում կա ռեստորան, լոբբի բար, ամառային սրճարան, հուշանվերների խանութ-սրահ, բիզնես կենտրոն և գրադարան, նիստերի դահլիճ, տարադրամի փոխանակման կետ, բանկոմատ: Ստեփանակերտ այցելելիս կարելի տեսնել բազում գեղատեսիլ վայրեր: Ստեփանակերտի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախ հատվածում գտնվող «Մենք ենք մեր լեռները» Տատիկի և Պապիկի հուշարձանը (Ամին և Ապին), որը խորհրդանշում է արցախյան լեռների պես տոկուն և անսպառ ազգային կամքն ու եռանդը:

Պարկ Հոթել Արցախ