Աղվերանը հիանալի հանգստավայր է` տեղակայված Երևանից 40 կմ դեպի հյուսիս և ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա: Հնագույն ժամանակներից ի վեր Աղվերանը հայտնի է իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի գեղեցիկ բնապատկերներով: Աղվերան հյուրանոցը տեղակայված է Ծաղկունյաց լեռների մոտ` Դալար գետի ափին և զբաղեցնում է 6 հա տարածք: Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար: Աղվերան հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և 7 փոխկապակցված մասնաշենքերից: Առաջարկում է բարձրորակ ձևավորված և կահավորված 55 համար` բոլոր հարմարություններով: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի մեծ կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, ամառային լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, որը կարող է ծառայել նաև որպես վոլեյբոլի դաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ երկու լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրանոցը առաջարկում է գետի ափին գտնվող հանգստի գոտի` հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

«ԲԵՍԹ ՌԵԶՈՐԹ ԱՂՎԵՐԱՆ»